Ռուսաստանն արդեն պատասխանում է և կշարունակի պատասխանել Կուրսկի շրջանի վրա հարձակմանը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» ծրագրի հաղորդավար Պավել Զարուբինին տված հարցազրույցում։ «Դուք տեսնում եք մեր զինված ուժերի վճռական գործողությունները։ Կասկած չկա, որ դրանք շարունակվելու են»,- հավելել է նա։               
 

Փաստերը տաք-տաք պահեք

Փաստերը տաք-տաք պահեք
28.08.2024 | 21:12

Հայաստանի քանդվող ԱԱԾ-ի պաշտոնաթող գեներալներ ու գնդապետեր՝ ներկա, նախկին իշխանությունների իրականացրած մասշտաբային հանցագործությունների մասին տեղեկությունները, հեղափոխություն բեմականացրած գործակալների մասին փաստերը տաք-տաք պահեք:

Դրանք օպերատիվ տեղեկություններ են, որոնք ըստ օրենքների ու ներքին նորմերի հրապարակման ենթակա չեն:

Միայն մնում է հասկանալ, թե տվյալ մասշտաբային հանցագործությունները կոծկելը, ո՞ր նորմերով են կարգավորվում:

Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 1727

Մեկնաբանություններ